LyricFind Logo
LyricFind Logo
Profile image icon
Lyric cover art

Aghotk

Apple Music logo
Deezer logo
Spotify logo
Lyrics
Ես ամբողջ գիշեր
կաղոթեմ գրչով
Մոմի լույսի տեղ
հույսերս վառած
ՈՒ քեզ հյուր կգամ
խոսքերի փնջով
Կգամ ու կարթնացնեմ
քո խիղճը մեռած

Քո գիշերներին
երազ կբերեմ
Քո լուսաբացին
արև կդառնամ
Քո տխրության մեջ
ինքս կարտասվեմ
Քո աղոթքներում
ես կանմահանամ

Սառած շուրթերդ
Կհպեմ սրտիս
Եվ կջերմացնեմ
հոգիդ իմ շնչով
Որ դու էլ դառնաս
ընկերն աղոթքիս
Որ հավերժանաս
կարոտիս կանչով

Քո գիշերներին
երազ կբերեմ
Քո լուսաբացին
արև կդառնամ
Քո տխրության մեջ
ինքս կարտասվեմ
Քո աղոթքներում
ես կանմահանամ (x2)

WRITERS

Arshak Semirjyan

PUBLISHERS

Lyrics © O/B/O DistroKid

Share icon and text

Share


See A Problem With Something?

Lyrics

Other

LyricIQ Analysis

Top Emotion

Sadness

Sentiment
Thumbsup Icon
Theme

None