LyricFind Logo
LyricFind Logo
Profile image icon
Lyric cover art

Qaghaqum (feat. ZLO)

Apple Music logo
Deezer logo
Spotify logo
Lyrics
Ես ծնվել եմ քաղաքում ուր համակարգային որդնած կյանքում արևն ամենավառն է վառվում
Ուր փողոցով քայլելուց քեզ կամ սիրում են կամ ատում
Ուր մարդիկ օր ու գիշեր իրարից սեր ու հարգանք են մուրում
Բայց ափսոս որ դրանից երբեք ոչ մի բան չի փոխվում

Հենց այստեղ է, որ կանայք ամենագեղեցիկն են ժպտում
Ու հենց էդ ժպիտներով անվերջ գարուն են տարածում
Ուր ամեն ցնդած Մայակովսկի ունի իր անհնար Լիլյա Բրիկ
Ում տված ոգեշնչանքն է կրքերի մեծ փոթորիկ

Մի տեղ ուր մարդկանց խառը մտքերից հորիզոններն են խաչվել
Ուր կարծրատիպերը վաղուց արդեն նորմեր են դարձել
Կան լույսի պայծառ կետեր որոնք դեռ չեն խավարել
Որոնք դեռ չեն մոլորվել և դեռևս չեն սևացել

Ավելի երիտասարդ քան էս պահին երբեք էլ չենք լինի
Արի քայլենք մութ քաղաքով, բայց փորձի իմ հետ այն շնչի
Ստեղ երազն ու իրականը մենք կապել ենք փորձում անվերջ
Հենց մարդիկ են այս քաղաքը ու քաղաքը նույն մարդկանց մեջ

WRITERS

Vardges Hoveyan

PUBLISHERS

Lyrics © O/B/O DistroKid

Share icon and text

Share


See A Problem With Something?

Lyrics

Other

LyricIQ Analysis

Top Emotion

Enjoyment

Sentiment
Thumbsup Icon
Theme

None