Թիթեռյա հույսերից ճառագայթող երազները
Գինուց ծնված բարդ ու այնչափ պարզ մտքերը
Նստարանին խազած չկարդացվող անուններս
Լվացել են քաղաքի պղտոր անձրևները
Ողողված են աչքերս հայացքիդ խորությամբ
Դժվար հավատաս, բայց խնդրում եմ անձամբ
Քո սերը փնտրում եմ գիտառի լարերում
Թույլ տուր ես կորեմ քո աշխարհում
Փորձելով կիսել ամեն մի պահը
Երում է, երերում է պատկերդ սրտումս
Այս անգամ արտահայտվեմ Չարենցի ես պես
Ալիքի պես ես ջարդվելով քարերին
Եռակցում եմ քո պատկերն իմ մտքերին
Երբ նվագում ես դու սրտիս լարերին
Նույնիսկ ֆալշերն են դառնում ներդաշնակ մեղեդի
Երբեմն մոռանալով թե ինչու էր այսօրը
Փորձում եմ ես գծել վաղվա պլանները մեր
Երազելով սովորել տարբերել կարևորը
Կամ էլ չմոռանալ կարևորը երազել
Փորձելով կիսել ամեն մի պահը
Երում է, երերում է պատկերդ սրտումս
Այս անգամ արտահայտվեմ Չարենցի ես պես